aeno.com/documents 19
Նախքան տեխնիկական սպասարկումը սկսելը, համոզվեք, որ փոշեկուլը անջատված է
հոսանքի ադապտերից: Մի ընկղմեք փոշեկուլը և նրա ցանկացած մասերը ջրի կամ որևէ այլ
հեղուկի մեջ: Փոշեկուլի խնամքի համար մի օգտագործեք ագրեսիվ, սպիրտ պարունակող
և դյուրավառ միջոցներ: Պարբերաբար մաքրեք փոշեկուլի զտիչը: Լիարժեք լիցքավորումից
հետո անջատեք հոսանքի ադապտերը: Մի տեղադրեք պատի բարձակը այնտեղ, որտեղ
ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների կամ չափազանց բարձր ջերմաստիճանի
ազդեցության: Մի օգտագործեք հոսանքի ադապտերը կամ հոսանքի լարը, եթե նրանց վրա
կան վնասվածքներ: Մի փորձեք փոշեկուլի մեջ ներծծել վտանգավոր դյուրավառ օբյեկտներ
(ծխախոտի մնացորդներ, լուցկի, մոխիր) և չափից ավելի մանրացված շինարարական աղբ
(օրինակ՝ կրաքար, ցեմենտ, գիպսե փոշի և այլն), խոշոր սուր օբյեկտներ և բեկորներ
(օրինակ՝ ապակի, մեխեր, ասեղներ), քիմիական նյութեր (օրինակ՝ թթուներ, լուծիչ, մաքրիչ,
մաքրող միջոցներ և այլն), դյուրավառ և պայթյունավտանգ հեղուկներ (օրինակ՝ բենզին,
սպիրտ պարունակող արտադրանք): Խուսափեք փոշեկուլի օդատար և շարժվող մասերի
մեջ մազերի, հագուստի չամրացված մասերի, մատերի և մարմնի այլ մասերի ընկնելուց: Մի
ուղղեք փոշեկուլի օդի խողովակը, բռնիչը կամ այլ գործիքները աչքերին, ականջներին և
մարմնի այլ խոցելի մասերի վրա: Նախքան փոշեկուլը միացնելը ուշադիր ուսումնասիրեք
մաքրվելիք տարածքը: Նախապես մաքրվելիք տարածքից հեռացրեք թղթի, պլաստիկի կամ
գործվածքի խոշոր կտորները կամ գնդիկները, սուր առարկաները, ինչպես նաև փոշեկուլի
խողովակի տրամագծից ավելի մեծ չափի օբյեկտները: Հակառակ դեպքում, հնարավոր են
փոշեկուլի խողովակի խցանումներ, որը կարտացոլվի սարքի ներծծող կարողության վրա:
Եթե փոշեկուլը չափազանց տաքանում է, Դուք լսում եք աննորմալ ձայն, ինչպես նաև
ներծծող ուժը նվազել է, տհաճ հոտ է առաջացել, անմիջապես դադարեցրեք սարքի
շահագործումը: Պարբերաբար ստուգեք փոշու հավաքման կոնտեյները: Եթե այնտեղ
գտնվում են մեծ քանակությամբ աղբ և փոշի, մաքրեք: Հետևեք, որ փոշեկուլի խողովակը
չխցանվի: Հակառակ դեպքում կարող են առաջանալ խցանումներ, որոնք կբերեն ներծծման
ուժի նվազեցմանը, սարքի տաքացմանը և կկրճատեն փոշեկուլի կյանքը:
Հավաքում և շահագործում
Միացրեք երկարացման խողովակը փոշեկուլի պատյանին , խողովակը դնելով
ակոսի մեջ՝ մինչև չխկոցը: Երկարացման խողովակի մյուս ծայրին միացրեք խոզանակներից
մեկը , կամ , խոզանակը դնելով խողովակի ակոսի մեջ՝ մինչև չխկոցը (տես նկար
c): Դուք նաև կարող եք խոզանակները ուղղակիորեն կցել փոշեկուլի պատյանին (առանց