16
Հնարավոր անսարքությունների վերացում
Սարքը չի միանում: Հնարավոր պատճառը. փոփոխական հոսանքի ցանցում չկա սնուցման
լարում: Լուծում. ստուգեք, կա արդյոք սնուցման լարում, վարդակից միացնելով մեկ այլ
սարք:
Ցանցի սնուցման լարում կա, սակայն թեյնիկը չի միանում։ Հնարավոր պատճառները.
թեյնիկում ջրի բացակայություն կամ նրա ոչ բավարար քանակություն: Լուծում. ջուր լցրեք
թեյնիկի պատյանի ներսի "MIN" նշանիշից վեր:
Ցանցի սնուցման լարումը և թեյնիկի ջուրը կան, սակայն սարքը չի միանում: Հնարավոր
պատճառը. սարքի Էլեկտրական սխեմայի կարճ միացում: Լուծում. դիմեք սպասարկման
կենտրոն:
Ուշադրությու'ն Եթե հնարավոր ուղղություններից ոչ մեկը չի օգնել լուծել Ձեր խնդիրը,
դիմեք մատակարարին կամ սպասարկման կենտրոն: Խնդրում ենք մի ապամոնտաժեք
սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
Տեղեկատվություն ուտիլիզացիայի վերաբերյալ
Այս խորհրդանիշները նշանակում են, որ սարքը, նրա մարտկոցներն ու կուտակիչները և
էլեկտրական և էլեկտրոնային պարագաները ուտիլիզացնելիս պետք է հետևեք էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների արտադրության թափոնների (WEEE) և մարտկոցի և
մարտկոցի թափոնների հետ վարվելու կանոնակարգերին: Համաձայն կանոնների, տվյալ
սարքավորումը ծառայության ժամկետի ավարտից հետո ենթակա է բաժան ուտիլիզացիայի։
Սարքը, մարտկոցները և կուտակիչները, ինչպես նաև էլեկտրական և էլեկտրոնային
պարագաները չի կարելի ուտիլիզացնել չտեսակավորված քաղաքային թափոնների հետ, քանի
որ դա կվնասի շրջակա միջավայրին: Այս սարքի ուտիլիզացիայի համար, այն պետք է վերադարձվի վաճառքի կետ
կամ հանձնվի տեղական վերամշակման կետ: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է
դիմել տեղական կենցաղային թափոնների ոչնչացման ծառայություն:
Երաշխիքային ժամկետը և ծառայության ժամկետը – 2 տարի ապրանքի գնման օրվանից:
"ԱՍԲԻՍկ Էնթերփրայզես ՊԼԿ" (ASBISc Enterprises PLC), Ագիոս Աֆանասիոս, Դիամոնդ կորտ, Կոլոնակիու
Սթրիթ, 43, 4103 Լիմասսոլ, Կիպրոս: Պատրաստված է Չինաստանում:
Սարքի արդի տեղեկությունները և մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև միացման հրահանգները,
հավաստագրերը, որակի և երաշխիքի վերաբերյալ պահանջներ ընդունող ընկերությունների մասին
տեղեկությունները հասանելի են ներբեռնման համար aeno.com/documents հղումով: Նշված բոլոր
ապրանքանիշերն ու դրանց անվանումները իրենց համապատասխան սեփականատերերի սեփականությունն են։